Բաժիններ՝

Ի՞նչը կարող էր նման ողբերգական վթարի պատճառ դառնալ. Փորձագետ. news.am

Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով հարուցված քրեական գործը, ըստ ամենայնի, կկարճվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան, Եվրոպական դատական փորձաքննություն ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ գործը կկարճվի կամ մահացած անձի մեղավորության կամ հանցակազմի բացակայության հիմքով: Ինչ վերաբերում է վթարի պատճառներին եւ հնարավոր մեղավորներին, փորձագետն ասաց, որ միանշանակ հրդեհը առաջացել է ավտոմեքենայի դիմացի մասում գտնվող «ռեդուկտորի» վնասման հետեւանքով, դրա միջոցով կարգավորվում է գազի ճնշումը եւ այն ուղարկվում է շարժիչին:

«Այդ սարքը կոտրվում է, որից գազը դուրս գալով՝ հպվում է կրակ առաջացնող որեւէ բանի, առաջանում է հրդեհ: Նման մակնիշի մեքենաների վրա սովորաբար տեղադրվում են իտալական գազի բալոններ, որը չի կարող պայթել: Միանշանակ հրդեհի պատճառը ռեդուկտորի կոտրվելն է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Արդյոք բարձր արագությամբ են երթեւեկել երիտասարդները, թե ոչ, փաստաբանն ասաց, որ միանշանակ ոչինչ չի կարող ասել, տարածքում կարծես տեսախցիկներ չկան: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ եթե մեքենան նոր է արտադրված՝ 2011թ-ից հետո, ապա կունենա հատուկ «չիպ», որը սեւ արկղի պես մի բան է, որի միջոցով կվերծանեն մեքենայի երթեւեկման արագությունը:

Նա նաեւ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեքենայի մեջ ուղեւորների թիվը եղել է 7-ը, ինչը արդեն իսկ անվտանգության կանոնների խախտում է: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հավանաբար բախման պահին մեքենայի դռները ավտոմատ փակվել են, այդ պատճառով երիտասարդները չեն կարողացել կամ չեն հասցրել դուրս գալ եւ փրկվել:

 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս