Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր «լռության օր» է
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/trend_parliament_election_310515_01.jpg)
Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր «լռության օր» է հայտարարվել: Այս մասին հայտնում է Trend.az-ը` հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնի (YSK) այսօր տարածած հաղորդագրությանը:
Այսօր Թուրքիայում քաղաքական կուսակցություններին արգելվում է ցանկացած բնույթի նախընտրական քարոզարշավ իրականացնել:
Վաղը` հունիսի 7-ին, Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի 20 կուսակցություն, քվեարկությանը կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի:
Սպասվում է, որ ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը կզարգանա իշխող «Արդարություն և զարգացում» ու Ժողովրդահանրպետաական կուսակցությունների միջև: