Իրանի ու Արևմուտքի բանակցությունները մտել են «զգայուն» փուլ». ԱՄՆ Պետդեպ

Իրանի ու Արևմուտքի միջև համաձայնագրի կնքման վերջնական ժամկետի մոտենալուն զուգահեռ միջուկային բանակցությունները թևակոխել են «ուլտրազգայուն» փուլ:

Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ալան Էյրը, ով Իրանի հետ միջուկային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության անդամ է:

«Հունիսին մենք մտել ենք միջուկային խնդրով բանակցությունների ուլտրազգայուն փուլ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Իրանն ու «Վեցյակը» շրջանակային համաձայնագիր էին կնքել ապրիլի սկզբին: Կողմերը փորձում են համընդգրկուն միջուկային գործարք կնքել հունիսի 30-ից ոչ ուշ:

Էյրը ուղեկցում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանին Վիեննայում, որտեղ Իրանի հետ տեղի էին ունենում տեխնիկական բանակցություններ մինչև ամսվա վերջ վերջնական համաձայնագրի կնքումը:

Նա հավելել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ստուգման սկզբունքը կենսական կարևոր նշանակություն է ունենալու վերջնական համաձայնագրի կնքման համար:

Տեսանյութեր

Լրահոս