Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները չեն ազդի «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի վրա. թուրք նախարար

Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության նախագիծը կիրականացվի՝ անկախ թուրքական խորհրդարանի կայանալիք ընտրությունների արդյունքներից, Sputnik գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջազգային հարցերով փոխնախագահ Մուրատ Օզչելիկը հայտարարել էր, որ հունիսի 7-ին ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում մտադիր են վերանայել Ռուսաստանի հետ համաձայնագիրը «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ:
«Նման բան տեղի չի ունենա:

Համաձայնագիրը չեղյալ չի հայտարարվի, ԱԷԿ-ի շինարարությունը կհասցվի ավարտին: Տվյալ նախագիծը արդեն դարձել է պետական քաղաքականության մաս, որն ամրագրվել է միջազգային համաձայնագրերով ու պայմանագրերով»,- ասել է Յըլդըզը:

Տեսանյութեր

Լրահոս