Խոսեպ Բարտոմեու. ««Բարսելոնային» մարզելը հեշտ չէ, սակայն Էնրիկեն բավարար էներգիա ունի դրա համար»
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և թիմի եզրային պաշտպան Դանի Ալվեսի ապագայի մասին: Հաղորդում է El Mundo Deportivon-ը:
Բարտոմեուն հավաստիացրել է, որ Լուիս Էնրիկեն գալիք մրցաշրջանում ևս կլինի «Բարսելոնայի» ղեկին. «Լուիս Էնրիկեն ունի գործող պայմանագիր, և ես ավելի քան վստահ եմ, որ նա գալիք մրցաշրջանում ևս կլինի «Բարսելոնայի» ղեկին: «Բարսելոնային» մարզելը հեշտ չէ, սակայն Էնրիկեն բավարար էներգիա ունի դրա համար»:
Ինչ վերաբերում է Դանի Ալվեսին, Բարտոմեուն ասել է, որ բրազիլացուն ևս 1 պայմանագիր է առաջարկվել. «Մենք նոր` ֆինանսական հիանալի պայմաններով պայմանագիր ենք առաջարկել Ալվեսին: Առաջարկն ընդունելու դեպքում Ալվեսը ևս 2 տարի կմնա «Բարսայում»»:
Խոսելով Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին՝ Բարտոմեուն նշել է, որ գնում են Բեռլին՝ գավաթի հետևից:
Սիրարփի Աղաբաբյան