Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի շարքերը համալրած երիտասարդների մայրերը կոչ են արել իրենց զավակներին տուն վերադառնալ

7 երկրների մայրերը, ում որդիները միացել են ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորմանը, կոչով դիմել են նրանց ու պահանջել վերադառնալ տուն, հայտնում է Associated Press-ը:

«Մայրեր հանուն կանանց» խմբի մայրերը սոցցանցերում տեղադրված բաց նամակում գրել են, որ այն երիտասարդները, որոնք ուղևորվել են պատերազմելու Սիրիա ու Իրաք, պետք է հիշեն իսլամի՝ ծնողներին հարգելու դրույթը:

Նամակի հեղինակների թվում են մի քանի երկրի, այդ թվում՝ Կանադայի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի  բնակիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս