Մեկ ամսում նիհարեք 14.8 կիլոգրամ

Interesbook կայքը ներկայացնում է հնագույն մի բաղադրատոմս, որը կօգնի նիհարել մեկ ամսում 14.8 կգ: Սա լավագույն դիետաներից մեկն է, որը կոչվում է ճակնդեղ՝ կեֆիրով:

Իսկ ի՞նչ է պետք անել: Օրական պետք է խմել 1-1.5լ կեֆիր, ուտել 1 կգ խաշած ճակնդեղ և խմել 1.5լ հանքային ջուր: Առաջին օրը պետք է անել ճիշտ այսպես՝ խաշում եք ճակնդեղը, կտրատում մանր կտորների և ուտում՝ վրան ավելացնելով կեֆիր: Համն այնքան էլ հաճելի չէ:

Սակայն, եթե չեք կարող ուտել ճակնդեղն այսպես, կարող եք փորձել մեկ այլ կերպ: Խաշած ճակնդեղը կեֆիրի հետ հարեք բլենդերով, կստացվի հրաշալի համեղ կոկտեյլ, որը մեծ հաճույքով կխմեք ամեն օր: Չենք մոռանում նաև հանքային ջրի մասին: Բացի այդ, կարող եք ամեն ինչ ներառել, այսինքն՝ ոչնչից պետք չէ ձեզ զրկել: Արդյունքը շատ սպասեցնել չի տա:

Տարբեր մարդկանց մոտ քաշային տարբերությունը տարբեր կարող է լինել: Այս դիետան հրաշալի է այն դեպքում, երբ քաշը կանգնել է և ոչ մի կերպ չի իջնում:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս