Ադրբեջանում տեղի է ունեցել 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Ըստ APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի Շամախի քաղաքում այսօր՝ քիչ առաջ, տեղի է ունեցել 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Գործակալությունը հղում է կատարում երկրի սեյսմոլոգիական ծառայությանը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Շամախի-Իսմայիլլայի ուղղությամբ:
Ստորերկրյա ցնցումների մագնիտուդը կազմել է 4,7, խորությունը՝ 5 կմ: