Առավոտյան խմեք այս ըմպելիքն ու լավացրեք նյութափոխանակությունը
Առավոտյան ջուր խմելը շատ կարևոր է, բայց ոչ բոլորը գիտեն, որ դրանից առավել կարևոր է ջրի ջերմաստիճանը:
Բազմաթիվ գիտնականներ միշտ վիճում են, թե որքան պետք է լինի ջրի ջերմաստիճանը: Ձեզ կզարմացնի այն փաստը, որ դուք ջուրը ճիշտ չեք խմում:
Առողջությունը վերականգնելու համար առավոտյան ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց առաջ, սառը ջրի փոխարեն՝ գոլ ջուր խմեք:
Սառը ջուրը շատերի հիմնական ընտրությունն է, բայց մարդու օրգանիզմը հավելյալ էներգիա է ծախսում՝ սառը ջրի ջերմաստիճանը օրգանիզմի ներքին ջերմաստիճանին համապատասխանեցնելու համար:
Առավոտյան մեկ բաժակ գոլ ջուրն ավելի լավ է առողջության համար, քանի որ այն օրգանիզմը սնուցում է ջրով ու էներգիայով է ապահովում ամբողջ օրվա ընթացքում:
healthyfoodhouse.com-ը ներկայացնում է գոլ ջրի առողջարար հատկանիշները.
1. Հանգստացնում է ցավերը. մեկ բաժակ գոլ ջուրը կարող է հանգստացնել գլխացավը և մարմնի տարբեր ցավերը: Ջրի տաքությունը լավացնում է արյան շրջանառությունը և հանգստացնում նյարդերն ու մկանները՝ այդպիսով հանգստացնելով լարվածությունն ու սթրեսը:
2. Լավացնում է արյան շրջանառությունը: Նկատած կլինեք, որ առավոտյան մեր մարմինը ջրազրկված է: Սա տեղի է ունենում արյան վատ շրջանառության պատճառով, իսկ սրտի աշխատանքը դանդաղում է: Գոլ ջուրը լավացնում է արյան շրջանառությունը:
3. Պաշտպանում է վաղաժամ ծերացումից: Բջիջներում կուտակված տոքսինները ստիպում են օրգանիզմին ավելի շուտ ծերանալ: Այս տոքսիններն օրգանիզմ են ներթափանցում սննդի և շրջակա միջավայրի մի քանի գործոնների միջոցով: Գոլ ջուրը մաքրում է տոքսինները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը