Գազալցակայաններում պայթյունների համար մեղավոր են վարորդներն ու աշխատակիցները. ՏԿԱԻՆ ներկայացուցիչ. «Փաստինֆո»
Գազալցակայաններում տեղի ունեցած վերջին դեպքերի 90%-ի դեպքում մեղավոր են վարորդները: Նման կարծիք այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
«Հիմնական պատճառը բալոնների ոչ ճիշտ շահագործումն ու բալոնների հետ ոչ ճիշտ վարվելն է»,- ասաց նա` հավելելով, որ վարորդները հիմնականում գերադասում են բալոնները փորձարկման չտանել, քան զրկվել խոտանված բալոնից, այդպիսով վտանգի ենթարկելով իր ու իր ընտանիքի անդամներին:
Միաժամանակ, սակայն, Ռուբեն Բադեյանը փաստեց, որ գազալցակայաններն էլ մեղավոր են այնքանով, որ չեն ստուգում բալոնների տեխնիկական վիճակը, անվտանգության փաստաթղթերը` նախքան լիցքավորում կատարելը, ինչը, ըստ օրենքի, պարտավոր է անել գազալցակայանի աշխատակիցը:
«Փաստորեն, և՛ վարորդն է մեղավոր, և՛ գազալցակայանի աշխատակիցը»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: