Սամվել Ալեքսանյանը խոչընդոտում է էժան ռուսական ալյուրի ներմուծմանը Հայաստան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԵՏՄ-ին ադամակցելուց հետո որոշ տնտեսվարողներ սկսեցին Հայաստան ռուսական արտադրության ալյուր ներկրել: Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:

15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը: Տարեսկզբին այս գործարանը 50-կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29, 2 դոլարով, իսկ Ռուսաստանից ալյուրի ներկրումից հետո Ալեքսանյանը առաջին անգամ մրցակցության արդյունքում ստիպված էր ալյուրի գինը աստիճանաբար իջեցնել մինչև 22 դոլար: Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով:

«Գործարանի դրամարկղում վճարումները իրականացվում են միայն դոլարով, և դա այն դեպքում, երբ ամբողջ երկրով մեկ գոռում են, որ դոլարով առևտուրն արգելված է: Բայց այդ արգելքը Ալեքսանյանի վրա չի տարածվում: Կարող էին գոնե դոլարին համարժեք դրամով վճարումներն ընդունել բայց իրենք նախընտրում են կանխիկ դոլար», – ասում են այդ ընկերության հետ գործ ունեցած առևտրականները:
Սակայն Սամվել Ալեքսանյանը գտել է Ռուսաստանից Հայաստան ալյուրի ներկրումները արգելելու և իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Այն անհատները կամ ընկերությունները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանից ալյուր են ներմուծել Հայաստան, հայտնվել են ստուգող կազմակերպությունների տեսադաշտում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս