Հակոբ Հակոբյանի եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է
Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 168.am-ի հետ զրույցում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանը շոկային վիճակից դուրս են եկել: Նշենք, որ տուժածներից Արմեն Ռաֆիկի Հակոբյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրն է, Արմեն Հակոբի Հակոբյանը՝ նրա որդին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: