Բաժիններ՝

Եգիպտական դատարանը մահվան է դատապարտել 8 իսլամական զինյալի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը մահվան է դատապարտել 8 իսլամական զինյալի՝ նրանց մեղավոր ճանաչելով 2014 թվականին Նեղոսի դելտայում 7 զինվորի սպանության մեջ:

Նրանց մեղասրել են նաև ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և ապօրինաբար զենք կրելու մեջ: Մահվան դատապարտվածների թվում է հայտնվել հանրահայտ իսլամական զինյալ Ադել Հաբարան:

2014 թվականի դեկտեմբերին նրա նկատմամբ արդեն իսկ կայացվել է մահվան դատավճիռ՝ 2013 թվականի օգոստոսին Իսրայելի սահմանի մոտ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա իրականացրած հարձակման համար: Հարձակման հետևանքով զոհվել էր 25 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս