Բաժիններ՝

Չինաստանում ընդունվել է ռազմական նոր դոկտրին

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում ընդունվել է ռազմական նոր դոկտրին, որը ներկայացվել է Պեկինում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Նոր դրույթները հրապարակվել են Սպիտակ գրքում:

Դրա համաձայն՝ Չինաստանի ռազմածովային ուժերի առաջնահերթությունների թվում ընդգրկվել է ոչ միայն ափագծի պաշտպանությունը, այլև «բաց ծովում» նավատորմի գործողությունների ընդլայնումը:

Չինաստանը Հարավ-Չինական ծովում ներկայության հետ մեկտեղ՝ հավակնում է իր ազդեցությունն ընդլայնել Հնդկական օվկիանոսում, ինչը մտահոգում է Հնդկաստանին:

Bloomberg-ի փորձագետը հիշեցրել է Միջերկրական ծովում Ռուսաստանի ու Չինաստանի անցկացրած համատեղ զորավարժությունների մասին, ինչը վերստին վկայում է ավելի մեծ ջրատարածություն վերահսկելու՝ Չինաստանի ցանկության մասին:

Դոկտրինը բաղկացած է անվտանգության ապահովման չորս կարևորագույն ոլորտից՝ ծով, տիեզերք, համացանց  ու միջուկային ուժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս