Բնական դեղամիջոցներ՝ էկզեմայի դեմ

Էկզեման տհաճ երևույթ է, որն ի հայտ է գալիս մաշկի վրա: Այն հիմնականում լինում է երեխաների և պատանիների մոտ: Այնուամենայնիվ, բժիշկները պնդում են, որ էկզեման կարող է ի հայտ գալ նաև հասուն մարդկանց մոտ:

Այն հայտնվում է մաշկի մի քանի հատվածներում և արտահայտվում է`

  • Քորով
  • Բորբոքումներով
  • Կարմիր բշտիկներով
  • Մաշկի հատվածի գույնի մգացմամբ
  • Չորությամբ

Էկզեման հաճախ արտահայտվում է սաստիկ քորով, որի արդյունքում քորելիս առաջանում են վերքեր, ինչի պատճառով էլ մաշկը բորբոքվում է:

healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի քանի բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն ազատվել էկզեմայից և թեթևացնել նախանշանները:

Կարդացեք նաև

Կոկոսի յուղ Կոկոսի յուղը հաճախակի օգտագործվում է՝ որպես խնամքի միջոց: Այն կարող եք օգտագործել մաշկը, ատամները, մազերը լավացնելու համար: Մասնագետները պնդում են նաև, որ այն օգնում է նաև էկզեմայի դեպքում, քանի որ այն ունի հակամիկրոբային, հակաօքսիդանտ և հակաբակտերիալ նշանակություն: Մի փոքր կոկոսի յուղով զգուշորեն տրորեք վնասված հատվածները: Օրական 3-4 անգամ կրկնեք գործողությունը:

Ալոէ վերա Ալոէն նույնպես հրաշալի միջոց է համարվում էկզեմայից ազատվելու համար: Մաշկի վնասված հատվածներին մի փոքր ալոէի յուղ քսեք և մերսեք, թողեք յուղը մնա մի քանի ժամ:

Կանաչ թեյ Եթե ձեզ տանջում է էկզեման, կանոնավոր կերպով թեյ խմեք: Այն լի է հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը, ինչն էլ պայքարում է բորբոքումների դեմ:

Նշի տերևներ Մանրացրեք նշի մի քանի տերևներ, վրան մի փոքր ջուր լցրեք և խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված խյուսը քսեք մաշկին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս