Բաժիններ՝

«Օրենքով գողին» ձերբակալելու համար ոստիկանները կոտրել են նրա Toyota-ի ապակիները

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախօրեին մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 45-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կոստիլ։ Վերջինիս փաստաբանը տեղեկացրել է, որ անձնական խուզարկությամբ Կոստիլի մոտից հայտնաբերվել է 9 գրամ հերոին տեսակի թմրանյութ։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ ձերբակալության պահին Կոստիլը գտնվել է իր  Toyota Land Cruiser 200 մեքենայի մեջ և ներսից փակել է դռները, ինչի պատճառով հատուկ ջոկատայինները ստիպված են եղել  ծանր մուրճերով կոտրել մեքենայի ապակիները։

Գործակալությունը հիշեցնում է, որ Բորիսովը «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի՝ ազատության մեջ մնացած քիչ թվով համակիրներից էր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս