Գազարի հյութի առողջարար հատկանիշները
Գազարի հյութը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է մաշկի գույնն ու վիճակը, բարենպաստ ազդեցություն ունի եղունգների վրա, ամրացնում է մազերը և դրանց կյանք հաղորդում:
Եթե օրական մեկ բաժակ գազարի հյութ խմեք, ապա կլավացնեք ձեր իմունիտետը, որի արդյունքում կմոռանաք մրսածության և դրա հետ կապված ամեն ինչի մասին:
Գազարի հյութը բացում է ախորժակը, հարուստ է մի քանի տարբեր սննդարար տարրերով, որոնք էներգիա են հաղորդում: Եթե կանոնավոր կերպով խմեք գազարի հյութ, ապա կարող եք հրաժեշտ տալ այնպիսի տհաճ երևույթներին, ինչպիսիք են հյուծվածությունն ու հոգնածությունը:
Գազարի հյութն անհրաժեշտ է հատկապես երեխաներին, քանի որ այն պարունակում է կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի, որը հայտնի է՝ որպես աճի վիտամին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը