Աղը նաև բուժիչ է
Մայրս մի հեքիաթ էր պատմում, որում գլխավոր հերոսի դերում հանդես էին գալիս թագավորի աղջիկը եւ Աղը։ Արքայադուստրը պալատականների ներկայությամբ հայտարարել էր, որ սիրում է իր թագավոր հորը Աղի չափ, եւ զայրացած արքան վտարել էր դստերը արքունիքից։
Տարիներ անց ես կարդացի այդ հեքիաթը Լալայանցի ժողովածուում, որը նա գրի էր առել Նիգ գավառի Աղապատրուշ (նախկինում` Տամջլու, Մռավյան) գյուղի հեքիաթասացների պատմածից։
Հետագա զարգացումներն ապացուցում են արքայադստեր «Սիրո խոստովանության» իսկությունը, եւ թագավորը կրկին ետ է ընդունում իր դստերը եւ փեսային։
Տարիներ առաջ մի տարեց, նախկինում` զինվորական բժշկի հարց ուղղեցի. ինչո՞ւ են դիմավորում «Աղ ու հացով».
– Որովհետեւ հացը առանց աղի չի մարսվի,- եղավ պատասխանը։
Փորձենք հասկանալ այս պնդման իմաստը։
Մարդու աղեստամոքսային համակարգի յուրաքանչյուր հատված բնորոշվում է իրեն հատուկ թթվայնության PH գործակցով։ Թթվայնությունը առավել բարձր է ստամոքսում, տասներկումատնյա աղիում միջավայրը հիմնային է։ Այս երկու մարսողական օրգանների միջեւ կա «փական», որի աշխատանքի հետ է կապված սննդի յուրացման գործընթացը։
Ստամոքսում PH-ի մոտավոր արժեքը հավասար է` 7, տասներկումատնյա աղիում` 12, իսկ «փականի» կամ այլ կերպ կոչվող պիլորուսի շրջանում միջավայրը չեզոք է PH=7։ Ապա այս միջավայրում է ապրում քելիոբակտեր պիլորին, որի հայտնաբերման համար շնորհվել է Նոբելյան մրցանակ։ Ի սկզբանե կար կարծիք, որ քելիոբակտերը հանդիսանում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցի հարուցիչ։ Մենք արդեն հասկացանք, որ դա այդպես չէ, քանի որ բնության մեջ չի կարող գոյություն ունենալ բակտերիա, որը միաժամանակ կարողանա ապրել թթվային եւ հիմնային միջավայրում` քելիոբակտերը «ապրում» է պիլորուս փականի շրջանում, որտեղ միջավայրը չեզոք է։
Ստամոքսի հյուսվածքների նյարդային բջիջների տարերքը թթվային միջավայրն է, խոցային հիվանդության դեպքում փականը չի գործում, այն միշտ բաց է, եւ տասներկումատնյա աղիի հիմնային միջավայրը ներթափանցում է դեպի ստամոքսը` առաջացնելով ցավեր։ Նույնը կատարվում է հակառակ ուղղությամբ։ Միանգամայն պարզ է, որ խախտվում է նաեւ ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի բնականոն աշխատանքը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հարյուր մարդուց իննսունի մոտ հայտնաբերվել է քելիոբակտեր պիլորի մանրէն, այնինչ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցով հիվանդ են ընդամենը չորսը։ Այստեղ կարող է կենսունակ լինել հետեւյալ ենթադրությունը. «եթե խոցի հարուցիչը իրոք քելիոբակտերն է, ապա դա պիլորուս փականի անսարքության պատճառ կարող է լինել», քանի որ միկրոօրգանիզմը կարող է գոյատեւել միայն չեզոք միջավայրում (PH=2)։
Ապա առաջ է գալիս հետեւյալ հարցադրումը.
– Որո՞նք են փականի ոչ ճիշտ գործելու պատճառները, եւ արդյո՞ք հնարավոր է կարգավորել դրա գործունեությունը։
Փականը` ըստ կառուցվածքի, մկան է, տեղավորված ստամոքսի ստորին հատվածում։ Կատարում է կարեւորագույն դեր` բաժանում է ստամոքսի թթվային եւ տասներկումատնյա աղիի հիմնային միջավայրերը։ Եթե փականը փակ է, դա նշանակում է, որ ստամոքսում գրեթե հարյուր տոկոսանոց թթվային միջավայր էր եւ ուրեմն չեն կարող լինել մարսողության հետ կապված խնդիրներ եւ նաեւ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ` հատկապես դիսբակտերիոզ, պանկրեատիտ, խոլեցիստիտ, թութք, աղեստամոքսային համակարգի բորբոքումներ։ Փականի ոչ բնականոն աշխատանքի հետեւանքով հնարավոր է, որ ստամոքսի թթուները չեզոքացվեն աղիից ներխուժող հիմնային-ալկալային բնույթի նյութերով, կառաջանան աղեր, որոնք կտարածվեն ողջ օրգանիզմում, դառնալով միզաքարային եւ լեղաքարային հիվանդությունների, արթրիտի, հոդատապի պատճառ։
Փականի աշխատանքը կարող է խափանվել նյարդային խանգարման, սթրեսի հետեւանքով։ Մեր կողմից շոշափվող թեմայի հետ առնչվում են երկու հետեւյալ պատճառները` Սերդյուկովի ռեֆլեքսը եւ Բոլոտով-Նաումովի ռեֆլեքսը։ Ըստ առաջինի` փականը փակվում է, եթե ստամոքսում առկա է աղաթթուն (HCL), հակառակ դեպքում այն բաց է։ Ըստ երկրորդի` կարեւորվում է սննդի թթվայնությունը։ Ստացվում է, որ ցածր PH<7 ունեցող սննդակարգը կնպաստի աղաթթվի արտադրմանը եւ ստամոքսում թթվային միջավայրի ձեւավորմանը։ Նման սննդամթերքի շարքին են դասվում կենդանական սպիտակուցները, սունկը, մածունը, կաթնաշիճուկը, խնոցու թանը, կվասը, թթու դրած բանջարեղենը եւ միրգը։
Այժմ հիշենք, որ ուտելու աղը (NaCl) պարունակում է մոտ 40 տոկոս նատրիում եւ 60 տոկոս քլոր, աղը հանդիսանում է հեշտ յուրացվող քլորի մատակարար, որը նպաստում է աղաթթվի (HCl) առաջացմանը ստամոքսում։ Առաջարկվում է սնունդ ընդունելուց 30 րոպե հետո խմել 200 մլ (եւ ավելի) ջուր, որից հետո դնել լեզվի տակ մի քանի մանր աղի կտոր եւ կուլ տալ առաջացած աղի լուծույթը։ Այս խորհուրդը նպաստում է Սերդյուկովի ռեֆլեքսի առաջացմանը։ Ի դեպ, կիրառվում է նաեւ ասթմայի նոպան կանխելու եւ մարսողությունը կարգավորելու նպատակով։
Մեզ համար թանկ է ամերիկացի բժիշկ Բաթմանգխելիջի կարծիքը, մարդ, որ իր կյանքի երեք տասնամյակներ նվիրել է աղի բուժիչ հատկությունների ուսումնասիրմանը։ «Աղը կարեւոր դեր է կատարում որպես հակադեպրեսանտ, այն առավել անվնաս բնական քնաբեր միջոց է։ Եթե դուք խմեք մեկ գավաթ ջուր, իսկ հետո դնեք լեզվի տակ մի քանի հատիկ ծովի աղ եւ պահեք դրանք մինչեւ հալչեն, ապա ձեզ երաշխավորված է հանգիստ քուն»։
Այժմ աղի մյուս բաղադրիչի` նատրիումի, ջրի եւ կալիումի փոխհարաբերակցության կարեւորության մասին։ Ջուրը թափանցում է յուրաքանչյուր իրեն հասանելի բջիջի մեջ, դա կարեւոր է, քանի որ այն լվանում եւ հեռացնում է բջիջներից նյութերի փոխանակման արդյունքում առաջացած թունավոր մնացորդները։ Սակայն բջիջում գտնվող կալիումը կապում եւ խոչընդոտում է ջրի ընթացքը, իհարկե այն չափով, որքանով որ թույլ է տալիս կալիումի քանակը։ Որպեսզի կալիումի քանակը չգերազանցի թույլատրելին` կարեւոր դեր է կատարում աղը, որը դուրս է բերում կալիումի ավելցուկը բջիջներից։ Միանգամայն պարզ է, որ աղի (NaCl) ավելցուկի դեպքում կառաջանա կալիումի սակավություն։ Թույլատրելի չափաբաժինը օրը 3-4 գրամ է, այլ կերպ կալիումի սակավությունը բացասաբար կանդրադառնա սրտի աշխատանքի վրա։ Աղի շնորհիվ ջրի մի մասը մնում է միջբջջային տարածքներում։ Պատկերավոր լինելու համար գիտնականներն ասում են, որ օրգանիզմում կան երկու ջրային «ավազաններ»` միջբջջային եւ ներբջջային, կարեւոր է, որ այդ ավազանները լինեն հավասարակշռության մեջ։ Եթե ջուրը քիչ է, ապա օրգանիզմը վերցնում է այն արյունից եւ միջբջջային տարածքից։ Եթե խտանում է արյունը, ուղեղը հրահանգում է, որ երիկամները ավելացնեն մթերվող աղի եւ ջրի քանակը, արդյունքում առաջանում են այտուցներ։ Եթե ջրի սակավությունը մոտենում է կրիտիկական զանգվածին, ապա օրգանիզմը ստիպված է բարձրացնել ճնշումը արյունատար անոթներում, որպեսզի կարողանա ապահովել խտացած արյան շրջանառությունը, այդպիսի վիճակը կոչվում է հիպերտենզիա։
Նման դեպքերում (այտուցում, հիպերտենզիա) պետք է բացառել աղը եւ հետզհետե ավելացնել օրվա ընթացքում խմվող ջրի քանակը (մինչեւ 3 լ)։ Երեք-չորս օրից կարելի է կրկին օգտագործել` օրը 3-4 գրամ աղ։
Նման դեպքերում պետք է ուշադիր լինել ջրի որակի հանդեպ` լավագույնը պրոտիումով հարստացրածն է։ Պրոտիումի ջուրը լավագույն բնական միզամուղն է։
Աղի միջոցով զինվորական բժիշկները բազմաթիվ ռազմիկների կյանք են փրկել Մեծ Հայրենական պատերազմի տարիներին։ «Աղի հիպերտոնիկ լուծույթ»` այդպես էր կոչվում այն պարզ միջոցը, որը կիրառում էր զինվորական բժիշկ Ի.Ի. Շչեգլովը։ Այս միջոցը շատ զինվորների է փրկել անդամահատումից։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է.
- Պատրաստեք աղի 10 տոկոսանոց լուծույթ, վիրակապների համար ընտրեք օգտագործված, բազմիցս լվացված (փափուկ) սավան կամ բամբակյա սրբիչ։ Կտորը ծալեք քառատակ, թրջեք աղի լուծույթի մեջ, մի փոքր քամեք հեղուկը եւ դրեք հիվանդ մասի վրա։ Եթե հիվանդ է ներքին օրգանը, ապա թրջոցը դրեք արտաքին` այդ օրգանի պրոյեկցիայի վրա։ Թրջոցը պետք է վիրակապեք եւ թողնեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կտորը պետք է լվանաք։
Աղի հիպերտոնիկ լուծույթը ակտիվ սորբենտ է, այն քաշում է հիվանդ օրգանից թույները, ունի օսմոտիկ բնույթի ազդեցություն, այսինքն` նպաստում է թարախի անջատմանը վերքից։ Չի կարելի օգտագործել պոլիէթիլենային թաղանթ, կոմպրեսիոն ամրակներ, (գուլպա, բինտ, այլ), թուղթ։ Վիրակապը պետք է արգելափակի օդի ներհոսքը դեպի հիվանդ մասը։ Ազդում է դանդաղ, բուժման ժամկետը 1-2 շաբաթ է։ Լուծույթի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 45 C։
Ազդեցության մեխանիզմը հետեւյալն է` աղը քաշում է (հպման մակերեսի միջոցով) հեղուկը, որը լրացվում է նոր առողջ կենսահյութով։ Այս մեթոդով պատերազմի բովով անցած բուժքույր Ա.Դ. Գորբաչովան տարիներ անց մեծ հաջողությունների է հասել` խոլեցիստիտ, երիկամների հիվանդություններ, նոր սկսվող կրծքագեղձի քաղցկեղ, արգանդի վզիկի ուռուցք, թոքաբորբ, ռեւմոկարդիտ. ահա հիվանդությունների ոչ լրիվ ցանկը, որ նրան հաջողվել է բուժել։
Շչեգլով-Գորբաչովա մեթոդի կիրառումը խոլեցիստիտի դեպքում, ըստ Գորբաչովայի նկարագրության` «Ընտրված բամբակյա լաթը պետք է սպունգի նման ներծծի հնարավորինս շատ աղային լուծույթ։ Թրջոցի համար օգտագործել եմ քառատակ ծալած բամբակյա սրբիչ, որը տեղադրվում է կրծքագեղձի տակից մինչեւ պորտից մեկ դաստակ վերեւ եւ մինչեւ ողնաշարը ընդգրկող հատվածը։ Այն պետք է ամուր վիրակապվի թանզիֆի միջոցով։ Տասը ժամից վիրակապը հանվում է եւ լյարդի պրոյեկցիան տաքացվում է ջեռակով։ Դա արվում է, որպեսզի խորքային տաքացման միջոցով լայնանան լեղածորանները, եւ հեղուկազրկված խիտ լեղին անցնի դեպի աղիները»։
Մեկ այլ հետաքրքիր դեղամիջոցի հեղինակ է Ուլյամ Լեւը, ով 20-րդ դարի 30-ական թվականներին աշխատել է Պետերբուրգում։
Ապակե տարայի երեք քառորդը լցրեք հնարավորինս արժեքավոր կոնյակով, մնացած ծավալը լրացրեք լավ չորացրած մանր աղով։ Կիպ փակեք տարան եւ մի քանի րոպե թափահարեք։
Երբ տարայի հատակին աղը նստվածք առաջացնի` դեղամիջոցը պատրաստ է։ Օգտագործելուց առաջ չի կարելի թափահարել։
Ներքին օգտագործման համար խառնեք տաք ջրի հետ 1։3 հարաբերությամբ։ Խմեք 8 ճ/գ, առավոտյան սնվելուց մեկ ժամ առաջ` մրսածության, ստամոքսի խանգարման դեպքում, մարսողությունը լավացնելու համար։
Կանայք պետք է խմեն 1 ճ/գ խառնած 10 ճ/գ տաք ջրի հետ։ Եթե առաջանում է սրտխառնուք, ապա խմեք տաք ջուր, մինչեւ առաջանա փսխում, կրկին խմեք դեղամիջոցը։
Արտաքին օգտագործման համար դեղամիջոցը չեն լուծում ջրում։
Ռեւմատիզմ. օրը 1-2 անգամ կատարեք շփումներ, շարունակեք 7-15 օր։ Միաժամանակ խմեք 2 ճ/գ լուծույթ` 6 ճ/գ տաք ջրի հետ։
Մաշկի քաղցկեղ. Վնասված հատվածին քսեք աղի ոգեթուրմը, վրայից ծածկեք նույն թուրմով թրջված բարակ սավանով, ընթացքում թարմացրեք թրջոցը։
Գլխացավ. 10-15 րոպե շփեք ճակատը եւ գլխի վերին մասը լուծույթով, հագեք գլխարկ կամ կապեք գլխաշոր եւ քնեք։ Եթե գլխացավը ուժեղ է` խմեք 1 ճ/գ աղի ոգեթուրմը 6 ճ/գ գոլ ջրի հետ։
Աղի կոնյակով ոգեթուրմը հակացուցված է հիպերտոնիայի դեպքում։
Օստեոխոնդրոզ. Խառնեք 200 գ խոշոր աղ, 500 մլ կոնյակ, 3 հատ կծու կարմիր պղպեղ, թրմեք 5 օր։ Դրեք թրջոցներ։
Վերջույթների մատների արթրոզ. Խառնեք լավ չորացրած գետի մաղած ավազը եւ աղ (1։1), տաքացրեք եւ ընկղմեք մատները գոլ խառնուրդի մեջ` մինչեւ հովանալը։
Հոդի ոլորում. Խառնեք աղ եւ ալյուր (1։1) պատրաստեք խիտ, բարակ խմոր, մի քանի տակ փաթաթեք հոդի շուրջը, վրայից դրեք թրջոցների համար նախատեսված թուղթ եւ կապեք շալով։
Վերջին տարիներին շատ են խոսում աղի վնասակարության մասին։ Օրինակ` Հ. Դեյլը, Է. Լադինգթոնը եւ Ի. Գամլեշկոն «Առողջության բանալիները» գրքում գրում են` «Ճապոնիայում մահվան հիմնական պատճառը մեծամասամբ արյան բարձր ճնշումից առաջացած ուղեղի կաթվածն է»։ Հայտնի գիտնական դոկտոր Լոտ Փեյջը հաստատում է` «Առանց բացառության բոլոր երկրներում, որտեղ բնակիչների արյան ճնշումը նորմալ է, քիչ են աղ օգտագործում եւ հակառակը»։
«Ոչ բոլորն են զգայուն աղի նկատմամբ… Բավարար է սահմանափակել աղի օգտագործումը օրական 5 գրամ»։ Կարեւոր է իմանալ, որ այս 5 գրամը ընդգրկում է նաեւ այն աղը, որ «թաքնված» է մեր սննդակարգի մեջ։ Այնպես որ, աշխատեք խիստ հաշվենկատ ձեւով օգտագործել այս հրաշալի համեմունքը։