Բաժիններ՝

Ճապոնիան ցանկանում է Պուտինի հետ քննարկել Կուրիլյան կղզիների հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տոկիոն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ճապոնիա՝ Հարավային Կուրիլների հարցը քննարկելու համար:

Այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործնախարար Մասախիկո Կոմուրան:

Նրա խոսքերով՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շատ լուրջ է վերաբերվում տվյալ խնդրին: 2014 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Պուտինը մտադիր է պաշտոնական այցով Ճապոնիա ժամանել 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031