Ըմպելիք երիկամների համար
Երիկամներն ամենակարևոր օրգաններից են: Դրանք ամեն օր օրգանիզմից թունավոր նյութերը դուրս բերելու համար ֆիլտրում են 200լ արյուն:
Երիկամները, այսպես կոչված, պաշտպանական մեխանիզմ են, որոնք օրգանիզմից հեռացնում են մոտավորապես 200լ անպիտան տարրեր և ավելորդ հեղուկ՝ մեզի միջոցով:
Չափազանց թունավոր նյութերը կարող են հանգեցնել երիկամների, միզուղիների հիվանդությունների: Երիկամների առաջնային թշնամիներն են աղը, գենետիկորեն ձևափոխված ուտելիքները, արհեստական հավելումները, կոֆեինը և ծխախոտը:
Երիկամների առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել: Երիկամների համար օգտակար է նաև healthyfoodstar-ի առաջարկած բաղադրատոմսը:
Բաղադրություն
- Կես կիտրոնի կամ լայմի հյութ
- 1 կեղևազատած կիվի
- Կես բաժակ ընկույզ
- 1 բանան
- Կես կապ մաղադանոս
- 1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Կիտրոնը քամեք և մյուս բաղադրիչների հետ լցրեք բլենդերի մեջ: Լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ըմպելիքը խմեք առավոտյան՝ նախաճաշից առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը