Ըմպելիք, որը կպաշտպանի վտանգավոր հիվանդություններից
Այս ըմպելիքը, որը, ըստ goodmorningcenter.com-ի՝ օգնում է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ, բաղկացած է գազարից, ճակնդեղից և խնձորից: Այն նվազեցնում է վատ բջիջներն ու դրանց զարգացումը: Ըմպելիքը պետք է խմել 3 ամիս, որպեսզի վերականգնվի առողջությունը:
Բաղադրություն
- Կես ճակնդեղ
- 2 գազար
- 1 խնձոր
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները մանր կտրատեք: Սկզբում պատրաստեք ճակնդեղի հյութ, լցրեք բաժակի մեջ, դրեք սառնարանը և թողեք մնա 1 ժամ: Ապա ավելացրեք խնձորի և գազարի հյութերը: Ստացված ըմպելիքը պետք է խմել նախաճաշելուց 30-40 րոպե առաջ:
Բոլոր բաղադրիչները չպետք է խառնել միանգամից: Պետք է նախ պատրաստել ճակնդեղի հյութը և թողնել, որ մնա սառը վայրում: Այս կերպ ճակնդեղի վնասակար հատկանիշները կվերանան:
Հրաշալի ըմպելիքը՝
- Կանխարգելում է քաղցկեղի զարգացումը
- Կանխարգելում է լյարդի, երիկամների հիվանդությունները և օգնում է միզապարկի խնդիրների դեպքում
- Ամրացնում է իմունային համակարգը, մաքրում է տոքսինները, լավացնում աղիների աշխատանքը
- Վերացնում է բերանի տհաճ հոտը
- Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակն ու ամրացնում է արյան էրիթրոցիտների բաղադրությունը
- Նվազեցնում է արյան ճնշումը և կարգավորում է արյան անոթների աշխատանքը
- Օգնում է նաև կորցնել ավելորդ քաշը
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը