Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը փորձարկել է նորագույն բալիստիկ հրթիռ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը ստորջրյա դիրքից փորձարկել է նորագույն բալիստիկ հրթիռ: Վստահեցվում է, որ հրթիռը մշակվել է ԿԺԴՀի առաջնորդ Կիմ Չեն Ինի անձնական նախաձեռնությամբ:

ԿԴԺՀ-ի առաջնորդը հրթիռի արձակմանը հետևել է սուզանավից: Չի հաղորդվում, թե որ շրջանում է իրականացվել փորձարկումը: Կիմ Չեն Ինն այդ փորձարկումը համեմատել է արբանյակի արձակման հետ:

Նրա խոսքերով` փորձարկումն ապացուցել է, որ հյուսիսկորեական բանակն ունի համաշխարհային մակարդակի ռազմավարական սպառազինություն, որն ունակ է խոցել ու ոչնչացնել թշնամական ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս