Լարիսա Ալավերդյանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» մասին. «Այդ խումբը խախտել է չգրված օրենքները»

«Ես ասել եմ, որ պետությունը, պետական մարմինները խախտել են գրված օրենքները, բայց, ցավով պետք է ասեմ, որ այդ խումբն էլ խախտել է չգրված օրենքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների, այնուհետև ազատ արձակման դեպքերի մասին՝ նման տեսակետ հայտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն

Նա նշեց, որ ինքը Նախախորհրդարանի անդամ է, բայց գտնում է, որ ճիշտ չէ այն ճանապարհը, որն ընտրել է «Հիմնադիր խորհրդարանը»:

«Նրանք ընտրել են այն օրերին, երբ մենք նշում ենք տիեզերական նշանակություն ունեցող մի միջոցառում: Ես դեմ եմ նրան, որ այն հարցերը, որոնք մենք մերոնցով պետք է լուծենք, դուրս հանենք այն մակարդակի վրա, որի վրա գտնվում է այդ Ցեղասպանության 100-ամյակը»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ ինքը և շատ այլ մարդիկ են այդ օրերին դիմել ՀԽ անդամներին, որպեսզի նրանք նման ճանապարհով չգնան:

 

 

Տեսանյութեր

Լրահոս