Բաժիններ՝

ԵՏՄ գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է միությանը Ղրղըզստանի անդամակցելու հարցը. Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսի 7-9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու է 27 երկրի ղեկավար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովը մանրամասնել է, որ նրանց թվում լինելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ադրբեջանի, Վենեսուելայի նախագահները: Ուշակովը հավելել է, որ Մոսկվա ժամանելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Անդրադառնալով Մոսկվայում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովին՝ Ուշակովը հայտարարել է, որ պլանավորված է դրա ժամանակ քննարկել Ղրղըզստանի անդամակցության հարցը. «Հիմնական թեման հավանաբար լինելու է միությանը Ղրղըզստանի միանալու հարցը: Վերջին օրերին, շաբաթներին հանկարծակի ի հայտ են եկել մի շարք բարդություններ: Ակնհայտ է, որ դրանք կարող են քննարկվել:

Ղրղըզստանը մարտին առաջարկել է փոփոխել գործող արձանագրությունները, որոնք Միության մասնակիցների համար տրամաբանական չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս