Բաժիններ՝

Մատուռի օծում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում

Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Օծման արարողությանը մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը, պետի տեղակալներ Ա. Համբարձումյանը և Վ. Մելքոնյանը:

Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ մատուցվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031