«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին բաց կլինի երրորդ կողմերի համար. Սամիր Շարիֆով

Abc.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը երրորդ կողմերի համար բացում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ընդգծելով, որ նախագիծն առաջին հերթին ուղղված է երկրի ճանապարհա-տրանսպորտային պոտենցիալի ուժեղացմանը.

«Նախագիծը միաժամանակ կարող է բարենպաստ ու կարևոր լինի երրորդ երկրների և մասնավորապես Չինաստանի համար, քանի որ նրա հյուսիս-արևմտյան շրջաններից չինական արտադրանքը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու տեսանկյունից հանդիսանում է լավ հնարավորություն»:

ԲԹԿ-ի կառուցումը պետք է ավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031