Բաժիններ՝

Արյան խումբը հնարավոր է փոխել

Մարդուն արյուն կարող է տալ միայն իր արյան խմբին պատկանող մեկ այլ անձ: Սակայն անհրաժեշտ խմբի արյուն կարող է չլինել: Պարզվում է՝ շուտով հնարավոր կլինի փոփոխել մարդու արյան խումբը. ամերիկացի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը կարող է արյունը դարձնել համընդհանուր:

Մարդկանց արյունը տարբերվում է իր կառուցվածքով: Այդ տարբերությունների պատճառով էլ անհնար է արյուն փոխներարկել պատահական դոնորից. սա կարող է հանգեցնել նրան, որ էրիթրոցիտները կպչեն իրար և մահվան պատճառ դառնան: Կախված պարունակությունից՝ արյունը կարող է լինել 4 խմբի՝ O, A, B և AB: Նշվածներից O-ն ընդհանուր դոնոր կարող է լինել բոլոր խմբերի համար:

Ամեն ինչ կարգին կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ հաճախ անգամ նույն խմբի արյունը կարող է տարբեր լինել: Այդ պատճառով փոխներարկման համար արյունը երբեմն չի բավականացնում: Խնդիրը լուծելու համար Կոլումբիայի համալսարանի գիտնականները ստեղծել են մի ֆերմենտ, որը հնարավոր կդարձնի փոփոխել արյան կառուցվածքը: Այդ ֆերմենտն ազդում է А և В անտիգեների վրա, որոնց պատճառով էլ անհնար է խառնել տարբեր խմբերի արյունները: Էնզիմի ազդեցության տակ А և В անտիգենները զրկվում են իրենց հատկություններից: Այս ֆերմենտը հայտնաբերվել է երկար տարիներ առաջ, բայց նոր հետազոտությունների համար իր կառուցվածքը որոշակիորեն ձևափոխել են, և այն սկսել է 170 անգամ ավելի արդյունավետ գործել: Այնուամենայնիվ, էնզիմը կլինիկական հետազոտություններում կիրառելու համար հարկավոր է, որ այն ապաակտիվացնի անտիգենների 100%-ը:

Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս