Հայտնի է դարձել Թուրքիայում մասշտաբային հոսանքազրկման պատճառը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մոտ 30 քաղաքներում հոսանքազրկման պատճառների տարբերակների թվում դիտարկվում է նաև ահաբեկչությունը:
Հոսանքազրկումն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 10:36-ին: Այն առնչվել է նաև այնպիսի խոշոր քաղաքների, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան ու Իզմիրը: Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել են տվյալ քաղաքների աշխատանքները:
Բացի այդ, չեն աշխատել լուսացույցները, ինչի հետևանքով ավտոճանապարհներին գոյացել են խցանումներ: Ներկայումս իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Էլեկտրաէներգիայի փոխանցման թուրքական պետական ընկերությունը (TEİAS) հրապարակել է հոսանքազրկման պատճառը:
TEİAS-ն ընդգծել է, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում հոսանքազրկումը տեղի ունեցել էլեկտրահաղորդագծերի վնասման պատճառով, որոնցով երկիրը ներկրում է էլեկտրաէներգիա: Թուրքիայի մի շարք քաղաքներում մասնակի վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: