«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը սկսել է կրճատել իր աշխատակազմը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը սկսել է կրճատել իր աշխատակազմը: Այս մասին հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը:
Նրա խոսքերով՝ «Աէրոֆլոտի» հակաճգնաժամային ծրագիրն իրենում ներառում է 3 «փաթեթ», որոնք նախատեսում են օպտիմալացնել աշխատակիցների թվակազմն ինչպես բուն «Աէրոֆլոտում», այնպես էլ նրա դուստր ձեռնարկություններում՝ «Դոնավիա», «Օրենբուրգյան ավիաուղիներ», «Ռոսիա» ավիաընկերություն:
Սավելևը մանրամասնել է, որ կրճատումը չի առնչվում արտադրական անձնակազմին՝ օդաչուներ, ինժեներներ, տեխնիկներ, գետնի վրա սպասարկու անձնակազմ: Կրճատումները հիմնականում առնչվում են գրասենյակային աշխատակիցներին: Բացի այդ, «Աէրոֆլոտը» հրաժարվում է մի շարք երթուղիներից:
2014 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է 23.6 միլիոն ուղևորի, ինչը 13 տոկոսով գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը: