ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է. Որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:

Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը :

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031