Բաժիններ՝

Ինչպե՞ս պայքարել գլխացավի դեմ, երբ փոխվում է եղանակը

Երբ ձյուն է գալիս, անձրևում է կամ ջերմաստիճանը տատանվում է ինչու՞ է մեր գլուխը ցնցվում և պտտվում:

Գլուխը «տուփ» է, որը ներսում ունի ներգանգային ճնշում: Իսկ փողոցն ունի իր ճնշումը՝ մթնոլորտային: Հենց այս ճնշումների միջև էլ սկսվում է պայքար, երբ մթնոլորտային ճնշումը փոխվում է. դրսում խոնավ է կամ շոգ:

Ինչու՞ է եղանակի պատճառով ցավում գլուխը: 80 և ավելի տոկոս դեպքերում ներգանգային ճնշումը տատանվում է անոթային տոնուսի պատճառով: Արյունը պետք է ազատ շրջանառվի անոթներում, իսկ որոշ հիվանդություններ խախտում են արյան շրջանառությունը, նրա ելքը դեպի ուղեղ: Արդյունքում ներգանգային ճնշումը փոխվում է, և գլուխը սկսում է ցավել:

Ի՞նչ անել գլխացավի դեպքում

1. Ուժեղ գլխացավի դեպքոմ կարելի է խմել ցավազրկող հաբ, բայց ոչ հաճախ, քան 3 ամսվա ընթացքում 5 հատ: Եթե ավելի շատ եք խմում՝ անպայման դիմեք բժշկի: Գլխացավի տակ կարող է թաքնված լինել ավելի լուրջ հիվանդություն:

2. Որպես պրոֆիլակտիկա. շատ շարժվեք, որպեսզի մկանները նույնպես շարժվեն, օրգանիզմ թթվածին մտնի, իսկ արյունը հեշտ շրջանառվի:

3. Ճիշտ սնվել. ավելի քիչ կիրառել յուղոտ մթերքներ: Ուտել ավելի շատ միրգ և բանջարեղեն:

4. Օրվա ընթացքում խմել 1,5 – 2 լիտր ջուր, որպեսզի բոլոր օրգանները նորմալ աշխատեն, քանի որ մեր օրգանիզմի 70 տոկոսը բաղկացած է ջրից:

5. Չզայրանալ: Հակառակ պարագայում սովորեք հանգստանալ. պառկել, փակել աչքերը, թուլացնել մարմնի յուրաքանչյուր «բջիջ» և հանգիստ շնչել 3-4 րոպե:

6. Եթե արդեն Ձեր գլուխը ցավում է՝ կօգնի վզի, քունքերի և ծոծորակի մերսումը: Գլխացավի դեպքում բուսական թեյերից ընտրեք անանուխ, զվերաբոյ, ալոճենի, սուսամբար և երիցուկ:

7. Մեծ քաղաքներում գլխացավեր առաջանում են հիմնականում թթվածնի պակասից: Հետևաբար, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ քայլել:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:

7777

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս