Բաժիններ՝

«Այս խոպանչիների անտարբերությունն է մեր ժողովրդի ցավը». Գուրգեն Եղիազարյան

«Այսօր անօգնական վիճակում է իր հայրենիքը պաշտպանելու ժամանակ սահմանին դիպուկահարի կողմից վիրավորված մի պատանի՝ Եղիազարյան ազգանունով: Պետությունը, որը նրան ուղղակի կանչել է հայրենիքը պահպանելու, այսօր չունի 54 հազար դոլար, որպեսզի մուծի, և այդ տղային ամեն օր մի քանի գրամ մորֆինի կարգի ինչ-որ բան ենք ներարկում, որպեսզի ցավազրկեն»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանը մինչև այսօր չի կարողանում շարժվել: Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, որը Գևորգի ընտանիքը չունի: Գևորգի բուժման առաջին կուրսի համար 70 հազար դոլար Պաշտպանության նախարարությունը վճարել է, բայց այսօր անհրաժեշտ 56 հազար դոլարը չի կարող տրամադրել:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ «այդ ծիծաղելու գումարը» մեր պետությունը չունի ու «զինվորին գամել է անկողնուն»:  «Լա՞վ եք պատկերացնում այն հայ երիտասարդին, որը վաղը պետք է գնա հայոց բանակ, երբ տեսնում է Եղիազարյանի լուսանկարը՝ կոկորդը՝ ծակ, խողովակը դրած, որով նա շնչում է, և, որ մեր պետությունը չունի 54 հազար դոլար, այն դեպքում, երբ այդ պետությունը գիշեր ու ցերեկ զբաղված  է թալանով»,- հայտարարեց նա: Գ. Եղիազարյանը խոպանչիներ անվանեց իշխանություններին՝ նշելով, որ «այս խոպանչիների անտարբերությունն» է մեր ժողովրդի ցավը: «Բա մենք խոսում ենք բանակի մասին, ցանցառ-մանցառ վիճակագրությունից են խոսում, ի՞նչ վիճակագրություն, այդ տղան մեկ ամիս ցավերի մեջ է, ծնողը գումար չունի: Ասում են՝ թուրքերը չլսեն, տո, թուրքերի հերն անիծած, լսել-պրծել են, ծիծաղում են ձեզ վրա, մեր վրա, մեր ազգի վրա, մենք սրանից հետո բանակի՞ց ենք խոսում»,- ասաց Գ. Եղիազարյանը՝ նշելով, որ չի պատկերացնում, թե ինչպես են հիմա այն ծնողները, ովքեր նայում են Գևորգ Եղիազարյանի նկարին, իրենց որդիներին ծառայության ուղարկելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս