Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը հրաժարվել է ռուսական այցից՝ կապված Կաչինսկու օդանավի կործանման հինգերորդ տարելիցի հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հրաժարվել է ժամանել Սմոլենսկ՝ կապված երկրի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու և Լեհաստանի բարձրագույն ղեկավարության նախկին ներկայացուցիչների զոհվելու տարելիցի հետ:

Հաղորդվել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակում անցանկալի է համարվում Լեհաստանի վարչապետի այցը Ռուսաստան: Լեհաստանի նախագահի Ту-154М ինքնաթիռը Սմոլենսկի մոտ կործանվել է 2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան: Ավիաաղետի հետևանքով զոհվել էր 88 ուղևոր և օդանավի 8 հոգանոց անձնակազմը: Օդանավում գտնվել է նաև Կաչինսկու կինը:

2015 թվականի փետրվարին էլ Մոսկվայում Լեհաստանի դեսպանը հայտնել էր, որ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներկա չի գտնվի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Ավելի ուշ Մոսկվա ժամանելուց հրաժարվեց Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Դոնալդ Տուսկը:

2015 թվականի մարտի 27-ին լեհական դատախազությունը ռուս երկու դիսպետչերների մեղադրել է Կաչինսկու օդանավի կործանմանը մասնակցելու մեջ: Նրանք մեղադրվում են այնպիսի իրավիճակ ստեղծելու մեջ, որը հանգեցրել է անմիջական վտանգի առաջացմանն ու օդային տիրույթում ոչ միտումնավոր աղետի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս