Բաժիններ՝

Էրդողանը չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր իրանական այցը

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր չէ չեղյալ հայտարարել իր այցն Իրան: Էրդողանն այս մասին հայտարարել է Սլովենիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

Էրդողանն ընդգծել է, որ չնայած նրան, որ Իրանում մի շարք պաշտոնյաներ դեմ են արտահայտվում իր այցին, նրանց դիրքորոշումը չի արտացոլում տվյալ հարցում Իրանի ԱԳՆ-ի դիրքորոշումը, ինչի համար էլ չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր իրանական այցը:

Սրանից առաջ Էրդողանը Եմենի դեպքերի կապակցությամբ քննադատել է Իրանին, ինչից հետո Իրանում մի շարք գործիչներ բարձրացրել են Էրդողանի այցի չեղյալ հայտարարման հարցը: Էրդողանն Իրան պետք է այցելի ապրիլի 7-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031