Բաժիններ՝

Ուկրաինան վերանորոգումից հետո Հնդկաստանին չի վերադարձրել Ан-32 տիպի հինգ ինքնաթիռ

DefenceNews-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում անհետացել են Ан-32 տիպի հինգ ինքնաթիռներ, որոնց Հնդկաստանը հանձնել էր արդիականացման նպատակով: Ուկրաինան ընդհանուր առմամբ Հնդկաստանի համար արդիականացրել է Ан-32 տիպի 40 ինքնաթիռ, որոնցից 5-ը համարվում են «անհետ կորած»:

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը. «Այդ հինգ ինքնաթիռները գրեթե կորստյան են մատնված, քանի որ բարդ է պարզել դրանց գտնվելու վայրը: Տվյալ ուղղությամբ ձեռնարկված դիվանագիտական ջանքերն արդյունքներ չեն տվել»:

Ինքնաթիռների արդիականացումն իրականացվել է Կիևում գտնվող Անտոնովի ավիագործարանում: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ դադարեցվել են նաև Ուկրաինայից ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումը, և բացի այդ, ուկրաինացի ինժեներները լքել են Հնդկաստանը:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Բհիմ Սինգհը հայտարարել է, որ Ан-32-ը միջին բեռնատարողությամբ տրանսպորտային նավատորմի հիմնական բաղադրիչն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031