Բաժիններ՝

Ֆրանսիացի օդաչուները դեմ են «երկու մարդու» կանոնի ներդրմանը

Le Soir-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի Օդաչուների ազգային արհմիությունը դեմ է հանդես եկել օդաչուների սենյակում «երկու մարդու կանոնի» ներդրմանը, որի համաձայն` այնտեղ մշտապես պետք է գտնվի օդանավի անձնակազմի երկու անդամ:

Նման միջոցի անհրաժեշտությունը ծագեց օրեր առաջ ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության A-320 օդանավի կործանումից հետո: Հետաքննության տվյալներով` երբ օդանավի հրամանատարը դուրս է եկել օդաչուների սենյակից, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է սենյակում և օդանավն ուղղել է դեպի ներքև:

Դրանից հետո Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հայտարարեց ժամանակավոր հենքով կանոնի ներդրման նպատակահարմարության մասին: Արհմիության կարծիքով` գերատեսչությունն այդ որոշումը կայացրել է հապճեպ` չսպասելով վթարի պատճառների ամբողջական բացահայտմանը:

EASA-ն կարծում է, որ օդաչուները ողջ թռիչքի ժամանակ պետք է մնան սենյակում` բացառությամբ ֆիզիոլոգիական կարիքների հետ կապված դեպքերի: Ավիաաղետից հետո եվրոպական մի շարք ավիաընկերություններ, ինչպես նաև Կանադայի կառավարությունն այս շաբաթ հայտարարեցին «երկու մարդու» կանոնի ներդրման վերաբերյալ իրենց որոշման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս