ԽՍՀՄ – Աշխարհի ընտրանի հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի արթիվ միմյանց դեմ էին դուրս եկել ԽՍՀՄ-ի և աշխարհի նախկին անվանի ֆուտբոլիստները:
Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։
Հաշիվը բացել է Իվան Զամորանոն՝ առաջ մղելով աշխարհի հավաքականին։ Այնուհետև հյուրերի առավելությունը կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը՝ 0-2։
Սակայն ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներին ոչ միայն հաջողվել է հավասարեցնել հաշիվը, այլ առաջ անցնել։
Նախ Վալերի Գազաևն է կրճատել հաշվի տարբերությունը։ Հետո Խորեն Հովհաննիսյանն է գոլի հեղինակ դարձել՝ 2-2։ Իսկ Իգոր Բելանովը հաշվի մեջ առաջ է մղել ԽՍՀՄ հավաքականին՝ 3-2։
Հանդիպման վերջին գոլը կրկին խփել է Զամորանոն՝ հաշիվը դարձնելով 3-3։
Ի դեպ, բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսի ընթացքում։
Լուսանկարը՝ Armsport.am-ի