Ազատամարտիկները՝ Կոմանդոսի առաջարկի մասին. «Մենք ողջունում ենք Կոմանդոսի առաջարկը, պատրաստ ենք հայրենիքի սահմանները պաշտպանել»
Այսօր՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակին Եռաբլուրում էին նաև մի շարք ազատամարտիկներ:
168.am-ը նրանցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այն առաջարկին, որ ազատամարտիկները մինչև ապրիլի 24-ը խմբեր կազմեն ու գնան սահման՝ աջակցելու զինվորներին:
«Անկախության բանակ» հ/կ անդամ, ազատամարտիկ Արամ Սահակյանն ասաց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ճիշտ է ասում` այս պահին պետք չէ լարվածությունը մեծացնել՝ հաշվի ա/նելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը, միաժամանակ նշելով, որ իրենք պատրաստ ենք յուրաքանչյուր պահի, եթե պետք է լինի, գնալ սահման. «Հաշվի չառնելով մեր տարիքը՝ մենք պատրաստ ենք հայրենիքի սահմանները պաշտպանել»:
Նույն Հ/Կ-ի ազատամարտիկ Արթուր Եղիշյանն էլ ասաց, որ ողջունում է Կոմանդոսի առաջարկը, ու իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում խմբեր կազմել ու սահման գնալ. «Մենք քննարկել ենք այդ ամեն ինչը, և ինքնանպատակ ձևով դա պետք է չարվի, որովհետև կա իրավիճակ և այդ իրավիճակին համապատախան գործողություններ պետք է լինեն: Մենք ողջունում ենք Կոմանդոսի առաջարկը, որ մենք միշտ պատրաստ և զգոն լինենք, և բնական է՝ մենք մեր ցանկությունը և պատրաստակամությունը հայտնել ենք՝ դրա հետ կապված: Երբ կարիքը լինի, մենք պատրաստ ենք և դուրս կգանք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: