Թուրքիայում սկանդալ է հասունանում ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրների շուրջ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ մարտի 25-ին Սիրիայից արձակված մեծ հեռահարության հրթիռն ընկել է Հաթայ նահանգի Ռեյանլը շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել է Թուրքիայի 5 քաղաքացի:

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Սիրիայից արձակված հրթիռն անկարող են եղել հայտնաբերել ու ոչնչացնել հատուկ այդ նպատակով Թուրքիա բերված ու տեղակայված ամերիկյան արտադրության Patriot զենիթա-հրթիռային համալիրները:

Hürriyet թերթի տվյալներով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ուժերը տակտիկական բալիստիկ հրթիռն արձակել են Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուսից: Այն ընկել է Ռեյհանլըի շրջանում՝ առաջացնելով 7 մետր խորությամբ փոս: Նշվում է, որ դա եղել է SCUD տիպի հրթիռ:

Թուրքիայի երեք վայրերում՝ սիրիական սահմանի մոտ, տեղակայված Patriot համալիրները չեն կարողացել որսալ այն: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը դա բացատրել է նրանով, որ հրթիռն ընկել է այն շրջանում, որը դուրս է գտնվել Ադանայում, Քահրամանմարաշում ու Գազիանթեփում տեղակայված Patriot համալիրների ռադարները:

Տեսանյութեր

Լրահոս