Ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքը պետք է Եվրոպայից վերադարձվի ԱՄՆ. ՌԴ ԱԳՆ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարծում է, որ ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքը պետք է ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների տարածքից վերադարձվի ԱՄՆ:
Լուկաշևիչի խոսքերով՝ Մոսկվան քանիցս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ նման պրակտիկան ուղիղ հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ոգուն: Դիվանագետի կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել միայն մեկ եղանակով. ոչ ռազմավարական ողջ միջուկային զենքը վերադարձնել ազգային տարածք:
Լուկաշևիչը հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը՝ պնդելով, թե Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքը մշտապես գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո և երբևէ չի հատկացվում մյուս երկրներին: