Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը զգուշացրել է Գերմանիայի կանցլերին

The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացրել է այն մասին, որ Աթենքը չի կարողանա մոտ ապագայում վճարել իր պարտքերը, եթե ԵՄ-ը երկրին չհատկացնի կարճաժամկետ ֆինանսական օգնություն:

Այս մասին նշված է մարտի 15-ին Մերկելին հասցեագրած Ցիպրասի նամակում: Ցիպրասի խոսքերով՝ Աթենքը գործադրելու է բոլոր ջանքերը՝ այս ամսվա վերջին վճարելու համար աշխատավարձերն ու թոշակները: Ցիպրասը նաև ընդգծել է, որ հարկադրված է ընտրություն կատարել ԱՄՀ-ի պարտքը մարելու ու սոցիալական վճարների միջև:

Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս