Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում անթույլատրելի են համարում Դանիային հասցեագրած ռուս դեսպանի սպառնալիքները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Օանա Լունգեսկուն անթույլատրելի է համարում ռուս դեսպան Միխայիլ Վանինի սպառնալիքները՝ կապված Դանիայի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության հետ.

«Մենք բացատրել ենք, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չէ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դեմ: Այն նախատեսված է հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու համար»:

Ավելի վաղ Դանիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանինը ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ին Դանիայի հնարավոր միանալը որակել էր որպես Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիք:

Դանիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ծավալվող ՀՀՊ-ի համակարգին երկրի հնարավոր միանալը չի սպառնում Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս