Թուրքիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադիի հետ: Վարչապետական ապարատի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է Իրաքի վարչապետը:

Հեռախոսազրույցի ժամանակ Իբադին Դավութօղլուին իրազեկել է Իրաքում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի մասին: Դավութօղլուն վերստին հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Իրաքի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանց սպառնալիքների դեմ մղվող պայքարին:

Դավութօղլուն կարևորել է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման վերահսկողության տակ գտնվող բնակչութանն և արդեն ազատագրված տարածքներում քաղաքացիական հասարակության օգնելը: Իբադին Թուրքիայի աջակցության համար շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին:

Տեսանյութեր

Լրահոս