Բաժիններ՝

Նյու Յորքում անօթևանների թիվը հասել է ռեկորդային մակարդակի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիս Նյու Յորքում անօթևան մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնել է «Անօթևաններին օգնելու դաշինք» կազմակերպությունը:

Վերջինիս տվյալներով `2014 թվականին ապաստաններում գիշերել է մոտ 60.000 մարդ: Դա 13 տոկոսով ավելին է` համեմատած 2013 թվականի հետ: 60.000 անօթևաններից ավելի քան 25.000-ը երեխաներ են, մինչդեռ 1983 նրանց թիվը եղել է 5 անգամ պակաս:

Անօթևանների մեծ մասն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Մասնավորաես, անօթևաններից յուրաքանչյուր 31-րդն աֆրոամերիկացի է, 57-րդը` լատինամերիկացի, և միայն յուրաքանչյուր 615-րդն է սպիտակամորթ: 

Որպես անօթևանների թվի աճի պատճառներ են նշվում այն, որ Նյու Յորքում շարունակ բարձրանում է անշարժ գույքի գինը և բացի այդ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն էականորեն կրճատել է անտուն մարդկանց ցուցաբերվող օգնության ծավալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս