Բաժիններ՝

Պորոշենկոն պատրաստ է Ուկրաինայի պետական կառուցվածքի շուրջ անցկացնել հանրաքվե

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ անցկացնել հանրաքվե.

«Մեր սահմանադրության ու մեր օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայի դաշնային կարգավիճակի մասին հարցը կարող է լուծվել միայն համազգային հանրաքվեի ճանապարհով: Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, պատրաստ եմ հանրաքվե հայտարարել և կատարել այդ որոշումը»:

Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիների գրեթե 90 տոկոսը դեմ է հանդես գալի ֆեդերալացմանը: Նա դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան միատարր երկիր է, որը չի համաձայնվի ճնշման յուրաքանչյուր ձևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս