ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Իլհամ Ալիևի կողմից ՀԿ-ների գործիչերին ներում շնորհելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանում տեղի ՀԿ-երի 4 գործիչների ազատելու մասին որոշումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.

«ԱՄՆ-ը ողջունում է մարտի 18-ին հայտարարված ներումն ու Ընտրությունների ու ժողովրդավարության ուսուցման մոնիթորինգի կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլիին, ինչպես նաև ևս երեք մարդու ազատ արձակելը, որոնց, ինչպես համարում են ադրբեջանական ՀԿ-ները, կալանքի տակ էին պահում քաղաքացիական ակտիվության համար»:

Փսակին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դրական հավելյալ քայլեր ձեռնարկել տվյալ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031