Նորվեգիան փոշմանել է ռուսական սահմանի մոտ գտնվող սուզանավերի բազան ժամանակին վաճառելու համար
Newsweek-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայի իշխանությունները ցավում են, որ ժամանակին վաճառել են ռուսական սահմանի մոտ գտնվող սուզանավերի համար գաղտնի բազան:
Վեց տարի առաջ նորվեգացի քաղաքական գործիչները որոշեցին, որ Ռուսաստանն այլևս չի ներկայացնում զգալի սպառնալիք և որ ժամանակն է վաճառել Օլավսվերնի գերգաղտնի բազան, որը գտնվում էր ժայռի վրա և հագեցած էր բարդագույն էլեկտրոնիկայով:
Կառավարությունը բազան վաճառքի էր հանել сайт finn.no կայքի՝ eBay-ի նորվեգական համարժեքի միջոցով: Ուշագրավ է, որ տվյալ ժամանակ Նորվեգիայի վարչապետը Յենս Սթոլթենբերգն էր՝ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը: Բազան չհաջողվեց վաճառել անմիջապես, քանի որ չգտնվեցին հաճախորդներ, որոնք նրա համար կվճարեին 12.1 միլիոն եվրո:
Վերջիվերջո, «բացառիկ անշարժ գույքը» 4.4 միլիոն եվրոյով վաճառվեց Գունար Վիլհելմսեն անունով գործարարի: Վերջինս էլ արդյունքում բազան վարձակալուըթյամբ հանձնեց ռուսական գիտահետազոտանավերի նավատորմին: Ոչ վաղ անցյալում Օլավսվերն է ժամանել «Ակադեմիկոս Նեմչինով» նավը, որը զբաղված է սեյսմիկ հետազոտություններով:
Նորվեգիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող հրամանատար Գորան Ֆրիսկը հայատարարել է, որ ռուսական գիտահետազոտանավները «կատակ բան» չեն, քանի որ դրանք ուսումնասիրում են ատոմային սուզանավերի տեղաշարժի հնարավորությունները և անձամբ են ջուրն իջեցնում ոչ մեծ սուզանավեր: