Եվրոպական հանձնաժողովն ապրիլին կգնահատի ոչ վիզային ռեժիմի ճանապարհին Վրաստանի առաջընթացը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը վիզային ռեժիմի վերացման ճանապարհին Վրաստանի առաջընթացի գնահատականը կպատրաստի ապրիլի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:

Երբ նրան հարցրել են, թե Եվրոպական հանձնաժողովը երբ կունենա վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի գծով Վրաստանի առաջընթացի գնահատականը, Հահնը հայտարարել է. «Այնտեղ գտնվում է թիմ, նրանք զեկույց են պատրաստում: Կարծում եմ, որ մենք պատկերը կստանանք ապրիլի երկրորդ կեսին»:

Վրաստանը հուսով է, որ ԵՄ-ի հետ գործող վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը կընդունվի «Արևելյան գործընկերության» հերթական գագաթաժողովում, որը Ռիգայում անցկացվելու է մայիսի 21-22-ին:

Տեսանյութեր

Լրահոս