Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ ներում է շնորհել 101 մարդու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի (մահմեդական ամանոր) կապակցությամբ հրամանագիր է ստորագրել 101 մարդու ներում շնորհելու մասին:

Փաստաթղթի համաձայն՝ 90 մարդ ազատվում է հետագա ազատազրկումը կրելուց: Նրանց թվում քաղբանտարկյալներ են ընդամենը երկուսը՝ երիտասարդ ակտիվիստ Օրհան Էյուբզադեն և Բաշիր Սուլեյմանլին:

Նրանք երկուսն էլ ձերբակալվել են նախորդ տարվա մայիսին և դատապարտվել են համապատասխանաբար 3 և 3.5 տարվա ազատազրկման: Եվս 4 մարդ ազատվում է ուղղիչ աշխատանքներից, 7-ը՝ դրամական տույժերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս