Բաժիններ՝

Ռուսաստանի շրջաններում կտեղադրվեն Ստալինի արձանները. մամուլ

Ռուսական Коммерсанть թերթի փոխանցմամբ՝ կոմունիստներն առաջարկել են Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Իոսիֆ Ստալինի հիշատակը հավերժացնել Ռուսաստանի շրջաններում նրա հուշարձանների ու հուշատախտակների տեղակայմամբ, քաղաքների փողոցների անվանակոչմամբ:

Տեղական իշխանությունները հիմնականում պատասխանում են մերժմամբ, սակայն առանձին շրջաններում հաջողվել է թույլտվություն ստանալ: Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նման որոշումները գտնվում են շրջանների իրավասության ներքո: Իրավապաշտպանները կարծում են, որ մի շարք շրջանների ղեկավարներ զգում են հասարակությունում փոփոխվող մթնոլորտն ու ընդառաջ են գնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս